Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը» խորագրով բանախոսություն, որը կվարի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի
գիտաշխատող պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը։
Բանախոսության ընթացքում կներկայացվեն ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գիտական թեմայի հետազոտության ընթացքն ու արդյունքները, կարասային թաղման ծեսի առանձնահատկությունները, բնութագրական գծերը և տարածման սահմանները: Բանախոսը հատուկ անդրադարձ կկատարի ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված կարասային թաղումներին, որոնք ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանում գործող «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» ժամանակավոր ցուցադրությունում։
Մուտքը՝ թանգարանի տոմսով։