Հունվարի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության դրամանիշները 1993-2023 թթ․» խորագրով բանախոսություն, որը կվարեն ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական շուկաների դեպարտամենտի Արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի դրամանիշերի թողարկման համակարգող Նունե Տերյանը և նույն կենտրոնի մասնագետ Անժելա Գևորգյանը։

Բանախոսների կողմից կներկայացվի Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ դրամի շրջանառության մեջ դրվելու և կայանալու 30-ամյա ճանապարհը, հայկական դրամի՝ որպես անկախ պետականության խորհրդանիշներից մեկի կարևորությունը հասարակության կյանքում։

Կխոսվիպաշտպանված տպագրության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների և ՀՀ թղթադրամների 3-րդ շարքում տեղ գտած պաշտպանական հատկանիշների մասին: Կներկայացվի նաև «ARMENIAN DRAM 3.0» կրթական ուղղվածություն ունեցող բջջային հավելվածը՝ նախատեսված iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: