Հավերժի ճամփորդները՝ Հայկազ Մկրտչյան
Հայկազ Զավենի Մկրտչյան
( 31.10.2000 – 09.11.2020 )
Հայկազ Զավենի Մկրտչյան, կրտսեր սերժանտ, հրետանավոր (2000 թ. հոկտեմբերի 31, Երևան – 2020 թ. նոյեմբերի 9, Երևան)
Ավարտել է Գ. Էմինի անվան ավագ դպրոցը: Ուսանել է Շախմատի մանկապատանեկան դպրոցում, գրանցել հաջողություններ տարբեր մրցաշարերում: 2018 թ․-ին ընդունվել է Երևանի պետհամալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 2019 թ.-ին զորակոչվել է բանակ` որպես հաշվարկի հրամանատար: Հայ-ադրբեջանական հուլիսյան բախման ժամանակ մասնակցել է Չինարիի մարտերին: 2020 թ.-ի հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի մարտերին: Վիրավորվել է հոկտեմբերի 29-ին` անօդաչուի հարվածից, Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին Երևանում՝ Մուրացանի անվ. հոսպիտալում: Մեծ կենդանասեր էր: Անչափ սիրում էր ֆուտբոլ, սիրում էր լուծել կոնֆլիկտներ, ասում էր. «ես իմ սիրած թիմի` Լիվերպուլի պես եմ, իմ գլխին խնդիր կսարքեմ, ինքս էլ կլուծեմ»: Պարգևատրվել է տարբեր կրծքանշաններով՝ «Հայաստանի զինված ուժերի լավագույն մարզիկ-զինվոր», «Երրորդ կարգի հրետանավոր», «Մարտական հերթապահության մեդալ»: Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: