Հավերժի ճամփորդները՝ Հայկ Ղարսյան
Հայկ Լևոնի Ղարսյան
( 26.12.1995 – 25.10.2020 )
Հայկ Լևոնի Ղարսյան ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար (1995 թ. դեկտեմբերի 26, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան – 2020 թ. հոկտեմբերի 25, Վարանդա):
2002-2010 թթ. սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Ակտիվ ժիր երեխա էր: Սիրում էր ֆուտբոլ խաղալ: 2010 թ. ուսումը շարունակում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: 2013 թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 2016 թ. ակտիվ մասնակցություն է ունեցել քառօրյա պատերազմին: 2017 թ. լեյտենանտի կոչումով ծառայության է անցել ԱՀ ՊԲ Ասկերանի շրջանի Իվանյանի զորամասում: 2019 թ. ամռանը ստացել է Ավագ լեյտենանտի կոչում, 2020 թ.՝ վաշտի հրամանատարի պաշտոնը: Արցախյան 2-րդ պատերազմի օրերին եղել է ամենաթեժ կետերում, ակտիվորեն մասնակցել ռազմական գործողություններին: Զինակից ընկերների հետ զոհվել է հոկտեմբերի 25-ին՝ Վարանդայում` ԱԹՍ-ի հարվածից: Կարևորում էր իր մասնագիտությունը, հպարտանում իր զինվորական լինելով… Ասում էր. «Մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, չէ՞ որ մենք հայ ենք, հենց այնպես չեն անունս կնքել Հայկ, հայը և Հայկը միշտ եղել են ու կլինեն…»