Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 7-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայուհիների զարդերը․ ավանդականից նորաձևություն» թեմայով հանդիպում-զրույց։ Հանդիպումը կվարեն պ․գ․թ․, ՀՊԹ ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը և ազգագրագետ, «Դաֆնէզարդ» նախագծի հիմնադիր Մանան Առաքելյանը (Դաֆին)։

Աստղիկ Իսրայելյանի կողմից կներկայացվի զարդերի դերը ազգային գեղագիտական ընկալումների, զգացողությունների, ճաշակի, ոճի, ինչպես նաև արհեստագործության տեսանկյունից, ինչպես նաև կխոսվի բրոնզեդարյան վարսակալների, ականջօղերի, մանյակների, մատանիների, զարդասեղների, կախիկների, կոճակների պատրաստման և կիրառման մասին։

Մանան Առաքելյանը (Դաֆին) կներկայացնի հայկական հնագույն և ավանդական շրջանի զարդերի վերստեղծումը մեր ժամանակներում և կխոսի զարդի միջոցով ազգային արժեքների, ինքնության բացահայտման ուղիների մասին։

Ժամը՝ 15։30

Հասցե՝ Հանրապետության հրապարակ 4

Մուտքն ազատ է։