Մայիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան» խորագրով բանախոսություն, որը կվարի գեղանկարիչ, բնանկարիչ
Հրազդան Թոքմաջյանը։ Բանախոսը կներկայացնի Սիրիայի Հալեպ քաղաքում ապրած, ձուլագործների ընտանիքից սերած և ձուլագործական արհեստում լայն ճանաչում ունեցած Ռուբեն Պարսամյանի հայկական արհեստագործական նյութերի հսկայական հավաքածուն, արխիվային նյութերը, որի հիմնական մասը վերաբերում է Ցեղասպանությունից հետո Սիրիայում
հաստատված հայությանը։
Բանախոսության ընթացքում կցուցադրվի փաստագրական տեսաֆիլմ, որում կներկայացվի Պարսումյանի հավաքածուից որոշ նմուշներ՝ իր մեկնաբանմամբ։