Հավերժի ճամփորդները՝ Հարություն Ավետիսյան
Հարություն Աշոտի Ավետիսյան
( 07.08.2000 – 10.10.2020 )
Հարություն Աշոտի Ավետիսյան կրտսեր սերժանտ (2000 թ. օգոստոսի 7, գ. Վարդենիկ – 2020 թ. հոկտեմբերի 10, Հադրութ):
Սովորել է Արտակ Օհանյանի անվան դպրոցում: Դասերին զուգահեռ զբաղվում էր սպորտով՝ հատկապես ֆուտբոլով: Մասնակցել է մրցույթների՝ պարգևատրվել դիպլոմով և մեդալներով: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Եվրոպական քոլեջում՝ որպես ավտոէլեկտրիկ: Հարութը բարի, կատակասեր, կամեցող, բոլորի կողմից սիրված անձնավորություն էր: Հարութը եղել է պատանի երկրապահ: Զորակոչվել է բանակ 2019 թ. հունվարին: 6 ամիս ծառայել է Էջմիածին քաղաքում որպես սակրավոր, հետո տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ՝ Ջաբրայիլ (Ջրական): Ծառայել է մեծ ոգևորությամբ նույնիսկ պատերազմի ժամանակ: 2020 թ. հոկտեմբերի 2-ին ընկնելով շրջափակման մեջ` 30 հոգով փայլուն կերպով ականապատել են տարածքը և դուրս են եկել շրջափակումից: Հոկտեմբերի 10-ի առավոտյան վերջին անգամ զանգահարել է ընտանիքի անդամներին և հենց այդ օրն էլ անմահացել է Հադրութում` դառնալով հավերժի ճամփորդներից մեկը…