Հենրիկ Գուրգենի Հակոբյան (2002 թ. հունիսի 17, ք. Երևան – 2020 թ. սեպտեմբերի 27, Մարտակերտ):
2008 թ. ընդունվել և սովորել է թիվ 130 հիմնական դպրոցում, ապա Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում: Շախմատի սիրահար էր, ուներ երրորդ կարգ: 2020 թ. ընդունվել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետ: Վերջին տարիներին դարձել էր ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագը, մասնակցել է մի շարք մրցաշարերի, ստացել պատվոգրեր և մեդալներ: 16 տարեկանից աշխատել է որպես մարզիչ «Հիլզ» սպորտային համալիրի լողավազանում: 2020 թ. օգոստոսի 13-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Մարտակերտում՝ որպես ականանետող: 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ ծառայության քառասուներկուերորդ օրը Հենրիկը զոհվեց՝ կյանքը տալով հայրենիքին: Անավարտ մնաց ընտանիք կազմելու իր երազանքը…