Հավերժի ճամփորդները՝ Հովհաննես Գաբրիելյան
Հովհաննես Արկադիի Գաբրիելյան
( 28.11.1997 – 18.10.2020 )
Հովհաննես Արկադիի Գաբրիելյան կամավոր (1997 թ. նոյեմբերի 28, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 18, Ջրական)
2003 թ. հաճախել է Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց, գերազանց ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Բնավորությամբ արդարամիտ, տարիքի համար շատ հասուն էր: 2016 թ. զորակոչվել է հայկական բանակ, հերոսաբար մասնակցել 2016 թ. քառօրյա պատերազմին, 2020 թ. կամավորագրվել Հայոց բանակ, մասնակցել է Ջրականում մղվող թեժ մարտերին, որտեղ էլ անմահացել է: Հովհաննեսն ուներ շատ երազանքներ՝ շատ էր սիրում կյանքը ու ցանկանում էր ամեն օր մի նոր բան բացահայտել իր համար: Հովհաննեսը փորձում էր սխալներ չանել ու իր համար ուներ չգրված նշանաբան, որը խորհուրդ էր տալիս բոլորին. «Պարտադիր չէ դու սխալվես, որ քո սխալի վրա սովորես, պետք է նաև ուրիշների սխալների վրա սովորել»: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: