ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հովսեփ Խաչատրյան

Հովսեփ Խաչատրյան

Հավերժի ճամփորդները՝ Հովսեփ Խաչատրյան

Հովսեփ Խաչատրյան

Հովսեփ Գարեգինի Խաչատրյան

( 16.02.2001 – 14.10.2020 )

Հովսեփ Գարեգինի Խաչատրյան  (2001 թ․ փետրվարի 16, Կոտայքի մարզ, գ․ Մեղրաձոր – 2020 թ․ հոկտեմբերի 14, Վարանդա)։

Սովորել է Մեղրաձորի հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում։ 2019 թ․ հուլիսին Հովսեփը զորակոչվում է ծառայության ԼՂ Մարտունու շրջան։ Ծառայության ընթացքում վայելում էր ընկերների սերն ու հարգանքը՝ արժանանալով սպայական կազմի վստահությանն ու համակրանքին։ Պատերազմի 15-րդ օրը եղավ Հովսեփի վերջին հեռախոսազանգը։ Հոկտեմբերի 18-ին Պաշտպանության բանակը նյութ հրապարակեց, որում նշվում էր, որ մի շարք զինվորներ՝ այդ թվում շարքային Հովսեփ Խաչատրյանը դրսևորել են մասնագիտական բարձր վարպետության մակարդակ, բարոյական բարձր որակներ, ինչի համար պարգևատրվել են «Արիության» համար մեդալներով։ Տառապանքի չորս երկար ու դաժան ամիսներից հետո՝ փետրվարի 1-ին, բազմաթիվ ջանքերից հետո ռուս խաղաղապահների և ադրբեջանական անվտանգության չորս աշխատակիցների ուղեկցությամբ հարազատները եղել են այն վայրում, որտեղ Հովսեփը և վիրավոր զինակից ընկերները շրջափակման մեջ էին հայտնվել։ Դատաբժշկական փորձաքննությունը փաստել է Հովսեփի և նրա հետ Վարանդա մեկնած տղաների ինքնությունը։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ