ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ղարաբաղյան շարժում՝ ՄԱՍ IV

Ղարաբաղյան շարժում՝ ՄԱՍ IV

Ղարաբաղյան շարժում՝ ՄԱՍ IV

ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՎԵՐԵԼՔԸ

4․1
Սումգայիթյան ողբերգությունից հետո Կենտրոնը ղարաբաղյան հիմնահարցը ներկայացնում էր ոչ թե քաղաքական, այլ սոցիալ-տնտեսական բնույթ ունեցող խնդիր: Ահա թե ինչու ԽՄԿԿ Կենտկոմի և Մինիստրների խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ին տրամադրվեց 400 միլիոն ռուբլի՝ մարզում կուտակված սոցիալ-տնտեսական և մշակութային հիմնահարցերը լուծելու համար: Գումարն օգտագործվեց ադրբեջանական բնակավայրերում շինարարական աշխատանքների համար: Գնալով շարժումը մեծ թափ էր հավաքում, սկսվեցին գործադուլներ: Հայ ժողովուրդը կառավարությունից պահանջում էր արդարացի լուծում ղարաբաղյան հիմնահարցին, տալ սումգայիթյան եղեռնագործության քաղաքական գնահատականը:
1988 թ․ մարտի 22-ին Երևան մտցվեցին զորամիավորումներ, որոնք շրջափակեցին Օպերայի հրապարակը՝ կանխարգելելու համար մարտի 26-ին նախատեսված հանրահավաքի անցկացումը։ Սակայն մայիսմեկյան արտոնված ցույցերի ժամանակ պարզվեցին պաստառներ, որոնց գրությունները սատարում են Ղարաբաղի հայությանը և քննադատում Հայաստանի կուսակցական ղեկավարությանը։

Հանրահավաք՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրելու և ԼՂԻՄ մարզխորհրդի Հայաստանի հետ վերամիավորման հարցին դրական լուծում տալու պահանջով,  15 հունիս, 1988թ.
Վռամ Հակոբյանի արխիվից
Հանրահավաք՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրելու և ԼՂԻՄ մարզխորհրդի Հայաստանի հետ վերամիավորման հարցին դրական լուծում տալու պահանջով, 15 հունիս, 1988թ. Վռամ Հակոբյանի արխիվից

1988թ. մայիսին Երևանում ստեղծվեց «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե», որի կազմում սկզբում 11 անդամներ էին ՝ Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր- Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Ալեքսան Հակոբյան, Դավիթ Վարդանյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան: Կոմիտեն իր ձեռքը վերցրեց շարժման կազմակերպումը և ղեկավարումը:

4․2

Շարժումը ղեկավարելու համար Արցախում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը: 1988 թ․ հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը համաձայնություն տվեց մարզը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն և հարցին դրական լուծում տալու խնդրանքով դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին: Սակայն Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հունիսի 17-ին, իսկ ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը հուլիսի 18-ի նիստում մերժեցին ԼՂԻՄ մարզխորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանների ընդունած որոշումները:

1988 թ․ հունիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցան ցույցեր և գործադուլներ, որոնք երբեմն հանգեցնում էին ընդհարումների։ 1988 թվականի օգոստոսին հանրապետության Գերագույն խորհրդի մասնակի ընտրությունների արդյունքում Ղարաբաղյան շարժման մի շարք ղեկավարներ՝ Աշոտ Մանուչարյանը, Լևոն Տեր- Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ դարձան պատգամավորներ: Իսկ Նոյեմբերի 7-ին «խորհրդային» վերջին շքերթը Երևանում վերածվեց Հայաստանի խորհրդային իշխանությունների դեմ անվստահության անթաքույց դրսևորման։ 1988 թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, որ միութենական իշխանությունների որոշումները հանրապետությունում կգործեն միայն այն դեպքում, երբ դրանք հավանության կարժանանան Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից: Կենտրոնը մերժեց այդ որոշումը և Երևանում մտցրեց հատուկ դրություն և պարետային ժամ, արգելվեց հանրահավաքների, ցույցերի կազմակերպումը: Դեկտեմբերին ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, ինչն առաջ բերեց ցույցերի նոր ալիք։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ