ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մարատ Խաչատրյան

Մարատ Խաչատրյան

Հավերժի ճամփորդները՝ Մարատ Խաչատրյան

Մարատ Խաչատրյան

Մարատ Վլադիկի Խաչատրյան

( 09.12.1979 – 05.10.2020 )

Մարատ Վլադիկի Խաչատրյան, լեյտենանտ (1979 թ. դեկտեմբերի 9, Քաջարան – 2020 թ. հոկտեմբերի 5, Ջրական):

Սովորել և ավարտել է տեղի Եղիշե Չարենցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո 1997-1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, արժանացել շնորհակալագրերի և խրախուսանքների: 2000 թ. աշխատանքի է ընդունվել «ԶՊՄԿ» ՊԲԸ՝ որպես Հարստացուցիչ  ֆաբրիկայի հակազդիչ լուծույթ պատրաստող: 2017 թ. նշանակվել է նույն ֆաբրիկայի տեխնոլոգիական կառավարչության հերթափոխի վարպետի պաշտոնում: Մասնակցել է ապրիլյան պատերազմին, որպես պահեստազորային սպա՝ տանկի գումարտակի  հրամանատար: 2018 թ. ավարտել է Գորիսի պետական ճարտարագիտական համալսարանը: Ամուսնացած էր, ունի 2 որդի: Հոգատար հայր և ամուսին, համոզված էր, որ սյունեցի լինելը պատիվ է, պարտք Նժդեհի առաջ…2020 թ. սեպտեմբերի 27-ին պատերազմի բոթը լսելուն պես զինվորագրվում է ու մեկնում ռազմաճակատ: Կռվել է Ջրականի մատույցներում: Հոկտեմբերի 5-ին վիրավորվում է և զոհվում ԱԹՍ-ի հարվածից: 2020 թ. հոկտեմբերի 19-ի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ