Հավերժի ճամփորդները՝ Մեխակ Սադոյան
Մեխակ Արեստի Սադոյան
( 18.01.2000 – 30.09.2020 )
Մեխակ Արեստի Սադոյան վաշտի հրամանատարի տեղակալ, տանկի հրամանատար, (2000 թ. հունվարի 18, Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար – 2020 թ. սեպտեմբերի 30 Մեխակավան (Ջաբրայիլ):
2007 թ. ընդունվել է Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջն. դպրոց: Նա աշխույժ, կոկիկ, աշխատասեր ու ընկերասեր, իր խոսքի արժեքը իմացող տղա էր: Դեռ դպրոցական տարիքից երազանքն էր. «Մեծանամ ոստիկան պետք է դառնամ, որովհետև ուզում եմ ճիշտը պաշտպանել»: Զբաղվում էր բռնցքամարտով և ուներ բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մարտունու Եվրոպական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժին: Բայց ավա՜ղ…2019 թ. հուլիսին Մեխակը զորակոչվում է բանակ: Միշտ կանգնած էր թույլի, անօգնականի կողքին, իր ասելով՝ «ճիշտը հարգողների» կողքին: 6 ամիս ծառայում է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան զորամասում, ապա որպես կրտսեր սերժանտ ծառայությունը շարունակում է Գորիսի Խնձորեսկ զորամասում: Սեպտեմբերի 27-ին Մեխակը տեղափոխվում է Մեխակավան (Ջաբրայիլ) և 2020 թ. սեպտեմբերի 30-ին՝ մարտական գործողությունների ժամանակ, հերոսաբար զոհվում է: