ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մեսրոպ Վարդանյան

Մեսրոպ Վարդանյան

Հավերժի ճամփորդները՝ Մեսրոպ Վարդանյան

Մեսրոպ Վարդանյան

Մեսրոպ Սերյոժայի Վարդանյան

( 13.03.1990 – 08.11.2020 )

Մեսրոպ Սերյոժայի Վարդանյան, մայոր, տանկի անձնակազմի հրամանատար (1990 թ․ մարտի 13, Սպիտակի շրջ., գ. Լեռնանցք – 2020 թ. նոյեմբերի 8, Շուշի)։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2012 թ. ծառայության է անցել ՊԲ 46677 զորամասում: 2016 թ. մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: 2018 թ.նշանակվել է 3-րդ ՏԳՄ-ի հրամանատարի ԲՀԱԳ տեղակալ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան 2-րդ պատերազմին: Հոկտեմբերի 7-ին մասնակցել է Քանտ-Հորադիզ և Ջաբրայիլի հակահարձակողական մարտերին: Հոկտեմբերի 26-29-ը մասնակցել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ինքնապաշտպանական մարտերին՝ հակառակորդի շրջափակումից հանել է տանկի և ՀՄՄ-ի անձնակազմերին: Որպես տանկի անձնակազմի հրամանատար՝ նոյեմբերի 8-ին մասնակցել է Շուշիի ինքնապաշտպանական մարտերին, ցուցաբերել խիզախություն, անձնազոհություն և անմահացել Շուշիում: Ծառայության ժամանակ ստացել է «Վազգեն Սարգսյան», «5 տարի անբասիր ծառայության համար», «ՀՀ զինված ուժերի 20 ամյակ», «Մարտական ծառայություն» մեդալներ: Հետմահու առաջադրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի մեդալի: Սիրում էր ճամփորդել, երեխաների հետ ժամանակ անցկացնել։   

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ