Ապրիլի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188թ. հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը։
Բացառիկ ցուցանմուշը գնվել է Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և պետական միջոցներով, Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից։ Այն այսուհետ կհամալրի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն։
Մուտքը՝ թանգարանի հիմնական ցուցադրության տոմսով։
