Հավերժի ճամփորդները՝ Յուրի Աղասարյան
Յուրի Հայկի Աղասարյան
( 09.12.2001 – 27.09.2020 )
Յուրի Հայկի Աղասարյան (2001 թ․ դեկտեմբերի 9, Երևան – 2020 թ. սեպտեմբերի 27, Մարտունի-2)։
2008 թ․ ընդունվել է Ա․ Չեխովի անվան N 55 դպրոց։ Սովորելուն զուգահեռ զբաղվել է սպորտով՝ լող, ըմբշամարտ, կարատե: Սովորել է 7 տարի, որից հետո ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Սխոդնյա քաղաք։ 2018 թ. ընտանիքով տեղափոխվել են Կրասնոդար, որտեղ Յուրին հաճախել է իրավաբանական քոլեջ։ 2020 թ. հունվարի 28-ին զորակոչվել է ծառայության՝ Արցախ, Մարտունի-2 պաշտպանական զորամաս։ Կարող էր ազատվել առողջական խնդիրների պատճառով, սակայն, չլսելով ծնողներին` որոշել է իր պարտքը տալ հայրենիքին: Ընկերասեր էր, հոգատար, կարեկցող, շատ հումորով և մեծահոգի։ Սեպտեմբերի 27-ին իր զինակից ընկերների հետ միասին մեծ կորուստներ հասցրեց թշնամուն, խոցելով մեկ Դ-30, ԿԱՄԱԶ իր Դ-30 հրետանիներով, տալով մեծ քանակությամբ մարդկային զոհեր։ Անմահացել է կռվի առաջին օրը` իր 3 ընկերների հետ՝ ԱԹՍ-ի հարվածից։ Իր սխրագործությունների համար Յուրա Աղասարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։