ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Նարեկ Հարությունյան

Նարեկ Հարությունյան

Հավերժի ճամփորդները՝ Նարեկ Հարությունյան

Նարեկ Հարությունյան

Նարեկ Վոլոդյայի Հարությունյան

( 10.04.2001 – 2020 )

Նարեկ Վոլոդյայի Հարությունյան, վաշտի ավագ (2001 թ. ապրիլի 10, Արմավիրի մարզ, գ. Փարաքար – 2020 թ. Մարտակերտ)

Թաիրովի միջնակարգ դպրոցն ավարտելուն զուգահեռ հաջողություններ է արձանագրել մարմնամարզության, ձյուդոյի, սամբոյի մարզաձևերում, ստացել Մոսկվայի, Միտիշիի չեմպիոնի կոչումներ: Մոսկվայում ստացել է կոմերցիոն մենեջերի մասնագիտություն: Նպատակ ուներ ուսումը շարունակել, երազում էր բիզնեսմեն դառնալ, տուն կառուցել…Իր ինստագրամյան էջում գրառում է արել.  «Հիշեք անունս, որ գրեք մեծատառով»: Իսկ զորակոչվելուց առաջ գրել է. «Այսուհետ նկարից մոտիկ ես չեմ լինի ձեզ հետ»: Անմահացել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Մարտակերտում՝ հրետակոծության ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ