Հավերժի ճամփորդները՝ Նարեկ Մելիքյան
Նարեկ Սարգսի Մելիքյան
( 06.04.1995 – 15.10.2020 )
Նարեկ Սարգսի Մելիքյան, բուժծառայության պետ (1995 թ. ապրիլի 6, Շիրակի մարզ գ.Աշոցք – 2020 թ. հոկտեմբերի 15, Ջաբրայիլ):
2001 թ. հաճախել է Աշոցքի միջնակարգ դպրոց, աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ՝ մասնակցել առարկայական օլիմպիադաների, արժանացել տարբեր դիպլոմների և պատվոգրերի: Բազմաշնորհ աշակերտ էր, հաճախում էր երաժշտական դպրոց՝ պարի և դաշնամուրի բաժիններ: Սիրած կիթառն իր համար մեծ արժեք էր: 2012 թ.-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ռազմաբժշկական ֆակուլտետ: 2018-2019 թթ. ավարտելով ԵՊԲՀ-ի ինտերնատուրան` նշանակվեց Կապանի N զորամասի բժիշկ: Արժանացել է բազում պատվոգրերի և սիրվել բոլորի կողմից: 2020 թ. մայիսի 5-ից իր ցանկությամբ տեղափոխվել է Սանասարի N զորամաս ՝ որպես բուժծառայության պետ, որտեղ անձնվիրաբար շարունակել է իր բժշկական գործունեությունը: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում և ցուցաբերել առաջին բուժօգնություն` փրկելով տասնյակ վիրավոր զինվորների: Հոկտեմբերի 15-ին հերթական անգամ վիրավորին բուժօգնություն ցուցաբերելիս ընկավ հրետանու հարվածից: