Հավերժի ճամփորդները՝ Նորիկ Գասպարյան
Նորիկ Արմենի Գասպարյան
( 17.06.1998 – 10.10.2020 )
Նորիկ Արմենի Գասպարյան (1998 թ. հունիսի 17, Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր – 2020 թ. հոկտեմբերի 10, Ջաբրայիլ):
Սովորել է Մ. Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիքում բազմիցս մասնակցել է ռազմամարզական միջոցառումների՝ «Դիպուկ հրաձիգը» և այլն, արժանացել է բազում պատվոգրերի և մեդալների: Փոքր հասակից տիրապետում էր զենքի վարվեցողության կանոններին և ռազմարվեստի մի շարք կանոնների: Ավտոմեքենան իր տարերքն էր, սիրում էր քանդել, հավաքել… 2016 թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ արվեստի տեսություն, պատմություն և կառավարում բաժինը: Սովորել է անվճար, որի շնորհիվ էլ անցել է ծառայության՝ ուսումը ավարտելուց հետո: 2020 թ. հուլիսին զորակոչվել է բանակ: Ծառայել է Մեղրիում: Պատերազմը սկսելուն պես տեղափոխել են Ջաբրայիլ: Հենց այստեղ էլ նա անմահացել է 2020 թ.հոկտեմբերի 10-ի գիշերը՝ արկի պայթյունից: Նա կմնա մեր հուշերում՝ նույն բարի, ժպտերես/ժպտում էր նույնիսկ տխուր պահերին/, ազնիվ, հավատարիմ, խելացի, ընկերասեր մեր ՆՈՐՈՆ…