ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Նուբար Հանյան

Նուբար Հանյան

Հավերժի ճամփորդները՝ Նուբար Հանյան

Նուբար Հանյան

Նուբար Անդրանիկի Հանյան

( 03.06.1998 – 02.10.2020 )

Նուբար Անդրանիկի Հանյան, հրետանավոր (1998 թ. հունիսի 3, Գեղարքունիքի մարզ, գ. Թթու ջուր – 2020 թ. հոկտեմբերի 2, Քարվաճառ):

Տեղի դպրոցում սովորելիս հետաքրքրված է եղել արհեստներով՝ հատկապես փայտագործությամբ, այն ժառանգել էր պապից, հետո ինքնուրույն էր պատրաստում փայտյա իրեր: Դպրոցից հետո անցել է զինվորական ծառայության, եղել է «Գրադ»-ի հաշվարկի հրամանատար: Ծառայությունից հետո որոշել էր վերսկսել  փայտագործությունը, հիմնել իր արհեստանոցը: Միաժամանակ անցել է պայմանագրային ծառայության՝ որպես հրետանավոր, պաշտպանում էր հայրենի գյուղի սահմանները: Պատերազմը սկսելուց 2 օր անց Նուբարը ծառայակից 6 ընկերների հետ մեկնեց Քարվաճառ, որտեղ էլ անմահացավ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան: Իր գործողություններով նպաստել է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացմանը: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ