Հավերժի ճամփորդները՝ Նվեր Բադոյան
Նվեր (Նորիկ) Արտաշի Բադոյան
( 15.08.1972 – 02.10.2020 )
Նվեր (Նորիկ) Արտաշի Բադոյան, կամավոր (1972 թ. օգոստոսի 15, Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն – 2020 թ. հոկտեմբերի 2, Օմար):
1979-1989 թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: 1995 թ. զորակոչվել է բանակ, սակայն մեծ եղբոր մահվան պատճառով կարճ ժամանակ անց զորացրվել է: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Կյանքի մեծ մասն անցկացրել է Լեռնային Ղարաբաղում: 2020 թ. սեպտեմբերի 27-ին լսեց պատերազմի բոթը: Ինքնուրույն որոշեց, որ պիտի մասնակցի պատերազմին: Հենց նույն օրը գնաց սահման: Սակայն համապատասխան հագուստ չունենալու պատճառով տուն վերադարձավ: Սեպտեմբերի 30-ին կրկին ինքնակամ, ընկերոջ մեքենայով հասան Քարվաճառի Օմարի դիրքերը՝ իր հետ տանելով սնունդ և սիգարետ տղաներին: Հոկտեմբերի 2-ին` ամենադաժան և ցավոտ օրը, երբ լուր հասավ, որ սահմանում թեժ մարտեր են եղել և ունենք զոհեր, պարզվեց` նրանց մեջ էր նաև Նվեր Բադոյանը, ով զոհվել էր ԱԹՍ-ի հարվածից: