ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Շանթ Նավոյան

Շանթ Նավոյան

Շանթ Նավոյան

Շանթ Գուրգենի Նավոյան

( 14.12.2001 – 10.10.2020 )

Շանթ Գուրգենի Նավոյան (2001 թ․ դեկտեմբեր 14, ք․ Երևան – 2020 թ․ հոկտեմբեր 10, Ջրական)

Սովորել և ավարտել է «Էլիտա» հիմնական և ավագ դպրոցը։ 8 տարեկանից զբաղվել է կարատեով և 14 տարեկանում դարձել է իր տարիքային խմբում Հայաստանի չեմպիոն։ Հաճախել է ԹՈՒՄՈ, նկարել «Օրակարգ» կարճամետրաժ ֆիլմը։ Ֆրիզբիի ֆեդերացիայի անդամ էր։ 2019 թ․ ընդունվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ, որտեղ սովորել է մեկ կիսամյակ և 2020 թ․ հունվարի 8-ին կիսատ թողնելով ուսումը զորակոչվել բանակ և անցել ծառայության Կապանի զորամասում։ Ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Անկախ առողջական խնդիրներին՝ առաջին օրվանից մասնակցել է պատերազմին որպես հրետանավոր։ Շանթը խիզախաբար կռվել է 13 օր՝ Ջրականում և զոհվել հոկտեմբերի 10-ին անօդաչուի հարվածից։

Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար, ՀՀ նախագահի հրահանգով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով»։

Շանթը սիրում էր գրել և անգամ պատերազմի օրերին նա ստեղծագործում էր։ Նրա բոլոր տարիների գրառումները հավաքագրվել են 2021 թ-ին հրատարկվելով «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում․․․» խորագրով գիրքը։ 2021 թ-ին հիմնվել է «Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամը։ 2023 թ-ից ՀՖՀՀ-ում անցկացվում է Շանթ Նավոյանի ամվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մրցույթը։

Երազում էր ռեժիսոր դառնալ և նկարել իր ֆիլմը։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ