Մայիսի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Պազիրիկ տիպի գորգի ծագումնաբանությունը» խորագրով բանախոսություն, որը կվարի գորգագետ, պ․գ․թ․ դոցենտ Աշխունջ Պողոսյանը։ Գորգագործական մշակույթի վաղ շրջանի ուսումնասիրման, դրա ծագման տարածաշրջանների բացահայտման տեսակետից բացառիկ նշանակություն ունի «Պազիրիկ» գորգը, որը հայտնաբերվել է 1949 թ. Լեռնային Ալթայի «Պազիրիկ» դամբարանադաշտից։
Բանախոսության ընթացքում կխոսվի գորգի ծագման մասին, կներկայացվեն տեխնիկա-տեխնոլոգիական բարձր հատկանիշները, գեղազարդման համակարգը, գունային բազմազանությունը և այլ հետաքրքիր մանրամասներ։
Մուտքը՝ թանգարանի տոմսով։