Հուլիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրում ենք Հայաստանի պատմության թանգարան՝ ներկա գտնվելու «Պարահեն ինքնություն» դասախոսությանն ու բաց դասին, որի ընթացքում կծանոթանաք Կարնո պարերին ու պարերգերին, նաև կբացահայտեք, թե ինչպես է կարնեցի հայի ինքնությունն արտահայտվել իր պարերում և պարերգերում:
Միջոցառման ընթացքում կլինի Բարձր Հայքի Կարնո շրջանի ուսումնասիրությունն ամփոփող գրքույկի շնորհանդեսը և կհրապարակվեն Կարնո պարերի կաքավագրերը, որոնք գրառվել են շարժումների գրառման` 1940-ականներին Սրբուհի Լիսիցյանի ստեղծած համակարգով:
Մուտքն ազատ է։