Հավերժի ճամփորդները՝ Պարգև Սեդրակյան
Պարգև Կարենի Սեդրակյան
( 09.06.2001 – 14.10.2020 )
Պարգև Կարենի Սեդրակյան, կրտսեր սերժանտ, տանկի հրամանատար (2001 թ. հունիսի 9, Երևան – 2020 թ. հոկտեմբերի 14, Ֆիզուլի/Վարանդա/)
Սովորել, ավարտել է Եվրոպական քոլեջը, ընդունվել է Հայաստանի Եվրոպական համալսարան, ապագա տնտեսագետ էր: Հաճախել է խեցեգործության դասերի, նվագում էր դաշնամուր, զբաղվել է ըմբշամարտով, շատ էր սիրում ֆուտբոլը: 2019 թ․-ին զորակոչվել է բանակ, ծառայել ուսումնական զորամասում, ապա Ստեփանակերտի Ցորում: Սիրում էր իր տանկը, կատակում էր, թե մեքենայիս մեջ եմ: 2020 թ.-ի հոկտեմբերի 13-ին Ֆիզուլիում/Վարանդա/վիրավորվում է գրադի հարվածից, պայքարում կյանքի համար և անմահանում հոկտեմբերի 14-ին: Ըստ մոր ցանկության՝ շատ էր ուզում տանկային համազգեստով գալ տուն: