ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ռաֆայել Վասիլյան

Ռաֆայել Վասիլյան

Հավերժի ճամփորդները՝ Ռաֆայել Վասիլյան

Ռաֆայել Վասիլյան

Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան

( 14.05.1992 – 09.11.2020 )

Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան, խաղաղապահների ուժերի բրիգադի ՀՕՊ-ի ծառայության պետ, մայոր (1992 թ. մայիսի 14,  գ. Մխչյան – 2020 թ․ նոյեմբերի 9, Մարտունի-2)

Դպրոցում աչքի է ընկել առաջադիմությամբ: Մասնակցել է օլիպիադաների, ստացել մեդալներ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ: Գերազանց ավարտելով ուսումը` 2012 թ.  գործուղվում է ծառայության Գյումրու № զորամաս:  2014 թ. ծառայությունը շարունակել է Արզնիի զորամասում: 2014 թ. նշանակվել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի Օպերատիվ բաժնի սպա: 2016 թ.՝ դասակի հրամանատար: 2014-2018 թթ. մանակցել է Գերմանիա-Աֆղանստան խաղաղասիրական առաքելությանը, ստացել մեդալներ: 2018 թ. հունվարի 19-ին նշանակվել է ՀՕՊ-ի պետ: Որպես վերապատրաստման դասընթացի ղեկավար դասավանդել է ՀՀ ԶՈւ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Հրաշալի գիտեր քարտեզագրություն: 2020 թ. հուլիսի 12-ին ամուսնացել է: Երազում էր մեծ տուն կառուցել իր երեխաների համար, ավա՜ղ, ննջեց ի Տեր անժառանգ…:Հայրենիքին մատուցած գերազանց ծառայության համար Ռ. Վասիլյանը արժանացել է նաև բազմաթիվ մեդալների: Հայրենիքի հերոս սպան, փրկելով իր բոլոր ենթակա զինվորներին և բազմաթիվ այլ կյանքեր՝ նոյեմբերի 9-ին խաղաղությամբ հանգչեց` թշնամուն խոցելուց հետո:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ