ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ռաֆիկ Հակոբյան

Ռաֆիկ Հակոբյան

Հավերժի ճամփորդները՝ Ռաֆիկ Հակոբյան

Ռաֆիկ Հակոբյան

Ռաֆիկ Արսենի Հակոբյան

( 25.10.2000 – 13.10.2020 )

Ռաֆիկ Արսենի Հակոբյան (2000 թ. հոկտեմբերի 25, Շիրակի մարզ գ. Գառնառիճ – 2020 թ. հոկտեմբերի  13, Մատաղիս)

Արմատներով Ջավախքի Գանձա գյուղից է: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, 6 ամիս անց որպես հմուտ տանկիստ ծառայությունը շարունակել է Մատաղիսում: Ռաֆիկը հոմանիշն էր աշխատասեր բառի: Սիրում էր ֆուտբոլ խաղալ տարվա բոլոր եղանակներին և բոլոր ժամերին: Նա իր ընկերների հետ կռվում էր թեժ կետերում: Պատերազմի առաջին օրերին հայտնվել են շրջափակման մեջ, սակայն հաջողվել է դուրս գալ: Խոցվել է տանկը, հրամանատարին հաջողվել է Ռաֆիկին դուրս բերել տանկից: Ռաֆիկը զոհվել է հոկտեմբերի 13-ին: Մահվանից 105 օր հետո  են գտել Ռաֆիկի դին: Հետմահու Արցախի նախագահի կողմից շնորհվել է «Արիության մեդալ»:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ