ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ռուդիկ Կարապետյան

Ռուդիկ Կարապետյան

Հավերժի ճամփորդները՝ Ռուդիկ Կարապետյան

Ռուդիկ Կարապետյան

Ռուդիկ Վարդգեսի Կարապետյան

( 13.04.2001 – 07.11.2020 )

Ռուդիկ Վարդգեսի Կարապետյան (2001 թ. ապրիլի 13, ք. Երևան – 2020 թ. նոյեմբերի 7, Մարտունի-2):

Սովորել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցում, ապա կրթությունը շարունակել  Մոսկվայի թիվ 10 միջնակարգ դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և 2019 թ. հուլիսից ծառայության անցել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում: Երբեք չի դժգոհել բանակային կյանքից: Սիրում էր ավտոմեխանիկի մասնագիտությունը…Նա ծնվել է զինվորական ընտանիքում, խորհրդային միության հերոս Վարդգես Արշակի Ռուստամյանի թոռն էր: Շատ տխրել էր, երբ հոկտեմբերի 31-ին զանգել էր մորը և ասել, որ Հադրութի իրենց գունդը չկա…Ռուդիկ  Կարապետյանը անմահացել է նոյեմբերի 7-ին Մարտունի-2-ում: Ընկերների պատմելով զոհվել է սերտ մարտական գործողությունների /ближний бой/ ժամանակ. հուղարկավորել են նոյեմբերի 13-ին՝ Եռաբլուրում:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ