Հավերժի ճամփորդները՝ Ռուստամ Գալստյան
Ռուստամ Գագիկի Գալստյան
( 30.09.2001 – 28.09.2020 )
Ռուստամ Գագիկի Գալստյան (2001 թ. սեպտեմբերի 30, Ջերմուկ – 2020 թ. սեպտեմբերի 28, Հադրութ):
Սովորել է Երևանի թիվ 142 ավագ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Քվանտ վարժարանում: Սիրում էր կենսաբանություն առարկան: Վաղ տարիքից զբաղվել է բիթբոքսով և այդ ասպարեզում գրանցել լուրջ հաղթանակներ տարբեր հորիզոնականներում: Չէր սիրում միջակություն, ձգտում էր հաղթանակի: 2019 թ. HI MUSIC BAND-ում էր, որպես բիթբոքսեռ: Շատ էր սիրում կյանքը և վայելում էր կյանքի ամեն վայրկյանը: Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում մեկ տարի: Երազանքն էր դառնալ հանրահայտ վիրաբույժ, առաջին կուրսից գրանցվել էր վիրահատությունների՝ վիրահատական խմբակի բարձր կուրսի ուսանողների հետ: Ապա զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Զոհվել է 2020 թ. սեպտեմբերի 28-ին՝ Հադրութում ռազմական գործողությունների ժամանակ: Ռուստամը այն սերունդն էր, որ պատրաստ էր նոր գույներ մտցնել կյանքում, համոզված ենք, որ կաներ…: