ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ռուստամ Պողոսյան

Ռուստամ Պողոսյան

Հավերժի ճամփորդները՝ Ռուստամ Պողոսյան

Ռուստամ Պողոսյան

Ռուստամ Իշխանի Պողոսյան

( 05.11.1995 – 28.10.2020 )

Ռուստամ Իշխանի Պողոսյան, սարկավագ, սերժանտ (1995 թ. նոյեմբերի 5, ք. Էջմիածին – 2020 թ․ հոկտեմբերի 28, Կարմիր շուկա):

2002 թ. սովորել է Վոլգոգրադ մարզի Կամիշին քաղաքի 8-րդ միջնակարգ դպրոցում: Մեկ տարի անց վերադարձել է Հայաստան,  սովորել Մ.Գորկու անվան թիվ 5 դպրոցում: 2004 թ. ընդունվել է Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դուդուկի բաժինը: Տիրապետում էր երաժշտական մի շարք գործիքների՝ կլարնետ, դուդուկ, դհոլ, դաշնամուր, կիթառ: 2013 թ. ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: Ստեղծել է «Armenian Hands» հուշանվերների փոքր բիզնեսը: Պատրաստել է խաչեր զինվորների համար: Նրան կոչում էին «Խաչ նվիրող Ռուստամ»: 2013-2019 թթ երգել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մեծ և փոքր երգչախմբերում: 2016 թ. ձեռնադրվել է ուրարակիր: 2017-2018 թթ. հոգևոր ծառայությունն անցկացրել է Սանկտ-Պետերբուրգում, ԱՄՆ-ում: 2018 թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ: 2019 թ. հուլիսին մեկնել է ՀՀ զինված ուժեր: 2020 թ. հունիսին ստացել է սերժանտի կոչում: Զոհվել է 2020 թ.-ի հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայում:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ