Հավերժի ճամփորդները՝ Սամվել Ամիրյան
Սամվել Սարգսի Ամիրյան
( 07.06.1996 – 27.09.2020 )
Սամվել Սարգսի Ամիրյան, ավագ լեյտենանտ (1996 թ. հունիսի 7, Երևան – 2020 թ. սեպտեմբերի 27, Արա լեռ):
2002 թ. ընդունվել է Մայակովսկու անվ. դպրոց, ապա տեղափոխվել Հ. Աճառյանի անվ. դպրոց: Սովորել է բժշկական քոլեջում: Զուգընթաց հետաքրքրվում էր համակարգչային ծրագրերով, լավ տիրապետում էր ռուսերեն և անգլերեն լեզուներին: 2014 թ. փորձեց շարունակել բժշկական համալսարանում չստացվեց, ընդունվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Հայրն ու եղբայրը զինվորական էին, ցանկացավ նրանց նման ծառայել հայրենիքին: Ուսման ընթացքում արժանացավ գովասանագրերի, նրան մի քանի շաբաթով ուղարկեցին Սերբիա, Ֆրանսիա: Ծանոթացավ նրանց զենքին, մասնակցեց զորավարժություններին: Ավարտեց և նշանակվեց Արցախի «Արա Լեռ» հրետանային մարտկոցում, որպես ավագ սպա: Ազնիվ էր, բարի, ընկերասեր, արդարամիտ….2020 թ․ սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան սկսվեց լայնամասշտաբ հարձակում, օդը լցված էր հազարավոր ԱԹՍ-ներով, տարբեր տեսակի հրթիռներով: Ավագ լեյտենանտը մինչև վերջին վայրկյանը իր զինվորների կողքին է կանգնել ու կռվել: Խաչաձև կրակոցների ժամանակ, երբ իրենց վրա կամիկաձե ԱԹՍ է ընկել ավագ լեյտենանտը նախ զինվորներին է հրել փոսի մեջ ապա վերջում իրենով փակել նրանց: Ավագ լեյտենանտ Սամվել Ամիրյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով: Նպատակն էր ընտանիք կազմել….