ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սամվել Հարությունյան

Սամվել Հարությունյան

Հավերժի ճամփորդները՝ Սամվել Հարությունյան

Սամվել Հարությունյան

Սամվել Նորայրի Հարությունյան

( 03.07.2000 – 27.09.2020 )

Սամվել Նորայրի Հարությունյան (2000 թ.  հուլիսի 3, ք. Երևան – 2020 թ. սեպտեմբերի 27, Մարտակերտ)

Ընտանիքի միակ արու զավակն էր, ավագ քույրերի մեծ պաշտպանն ու մոր հպարտությունը։ Մանկուց աչքի է ընկել իր բարությամբ, աշխույժ բնավորությամբ և ընկերասիրությամբ։ 2016 թ. ավարտել է N 141 հիմնական դպրոցը։  Ուսումը շարունակել է N 142 ավագ դպրոցում։ Աչքի է ընկել նկարչական և պարային տաղանդով։ Եղել է «Լայֆ Դենս Քրյու»-ի տաղանդավոր սան։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, տեսահոլովակներում, մասնակցել  պարային համերգների և բազմաթիվ մրցույթների՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ։ 2020 թ.  ընդունվել է ՃՇՀԱՀ-Ի «Դիզայն»-ի բաժին․ ցանկությունն էր բուհում սովորել, մասնագիտանալ, հմտանալ  այդ ոլորտում։ Ավա՜ղ, նրա անունը այդպես էլ մնաց միայն ընդունվածների ցանկում։ 2020 թ. օգոստոսի 24-ին զինվորական ծառայության է անցել Մարտակերտում։ Ծառայության ամեն օրն ուրախ է անցել, երբեք չի դժգոհել ու բողոքել։ Այդ ընթացքում  ձեռք է բերել նոր ընկերներ, հասցրել է սիրվել բոլորի կողմից։ Նպատակասլաց էր, բարի, կամեցող, նրա համար չկային «փակ դռներ»: Ծառայության 35-րդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, զոհվեց Մարտակերտում` հայրենիքին թողնելով իր սերը, մեծ երազանքներն ու նպատակները։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ