ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սարիբեկ Մկրտչյան

Սարիբեկ Մկրտչյան

Հավերժի ճամփորդները՝ Սարիբեկ Մկրտչյան

Սարիբեկ Մկրտչյան

Սարիբեկ Հովհաննեսի Մկրտչյան

( 23.10.2000 – 30.09.2020 )

Սարիբեկ Հովհաննեսի Մկրտչյան, կրտսեր սերժանտ, հրետանավոր (2000 թ.  հոկտեմբերի 23, Երևան – 2020 թ. սեպտեմբերի 30, Ջաբրայիլ)

Սարիբեկը երաժիշտ էր, նվագում էր «Վահագն» դհոլահարների անսամբլում։ Ավարտելով Ն․Աղբալյանի անվ․ դպրոցը` ընդունվել է Երևանի Ինֆորմատիկայի քոլեջ։ Ուզում էր դառնալ ծրագրավորող և դրան զուգահեռ ուներ երաժշտի մասնագիտություն։ 2019 թ. հունվարի 26-ին Սարիբեկը զորակոչվեց բանակ, ծառայության անցնելով Կապանի զորամասում։ Բանակում պետք է թմբկահար լիներ, գերազանց հանձնել էր քննությունը, եկել էր որպես երաժիշտ, սակայն երաժշտական դասակ (МУЗЗВОД) չէին ունեցել։ Սարիբեկը դարձել էր հրետանավոր։ Ամիսներ էր մնում զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը։ Տղաներին տարել էին Ջաբրայիլ` զորավարժությունների, հենց էդտեղ էլ մնացել էին:  Սեպտեմբերի 30-ի երեկոյան Սարիբեկը զոհվեց բայրաքթարի հարվածից, ընտանիքն այդ մասին իմացավ հոկտեմբերի 2-ին։ Սարիբեկի 20-ամյակը Եռաբլուրում նշեցին, իսկ երկրում դեռ պատերազմ էր։ Սարիբեկը ունի բազմաթիվ պատվոգրեր երաժշտական մրցույթներից։ Ստացել է շնորհակալագիր՝ «Հայրենիքի Սահմանների Պաշտպանության Գործում Ունեցած Ծառայության Համար», և «Հայոց բանակի կազմավորման 28 ամյակին նվիրված տոնական համերգին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար»։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ