Հավերժի ճամփորդները՝ Սերգեյ Եդիգարյան
Սերգեյ Երջանիկի Եդիգարյան
( 29.10.2000 – 28.09.2020 )
Սերգեյ Երջանիկի Եդիգարյան (2000 թ. հոկտեմբերի 29, Արմավիրի մարզ գ. Արշալույս – 2020 թ. սեպտեմբերի 28, Եղնիկներ ):
Դեռ փոքրուց աշխույժ և չարաճճի երեխա էր: 9-րդ դասարանը ավարտելուց հետո զբաղվում էր ավտոմեխանիկական աշխատանքով: Երազանք ուներ.՝ գյուղում բացել իր սեփական տեխսպասարկման կետը: Մայրը նշում է, որ չափազանց լավ էր նկարում, սիրում էր արվեստը: 2019 թ. հունվարի 10-ին Սերգեյը զորակոչվում է բանակ: Ծառայում էր Եղնիկներում: Երբեք չի դժգոհել ծառայությունից: 1 տարի անց նրան միանում է կրտսեր եղբայրը: Յուրահատուկ հոգատարությամբ ծառայում էր եղբոր հետ, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Զոհվել է 2020 թ. սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի 2-րդ օրը, անձնվիրաբար կյանքը տալով հայրենիքին: