Հավերժի ճամփորդները՝ Սերյոժա Մխոյան
Սերյոժա Լյուդվիգի Մխոյան
( 22.02.2002 – 07.11.2020 )
Սերյոժա Լյուդվիգի Մխոյան, դիպուկահար, (2002 թ. փետրվարի 22, Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ – 2020 թ. նոյեմբերի 7, Շուշի Քարին տակ)
2008 թ. հաճախել է Արտակ Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց: Հաճախել է մի շարք խմբակներ: 2017 թ. ընդունվել է Վարդենիկի Ավագ դպրոց, ապա ուսումը շարունակել Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում: Քոլեջին կից հաճախել է ծրագրավորման դասընթացների, ցանկությունն էր շարունակել: 2020 թ. հուլիսի 1-ին զորակոչվել է բանակ` Արցախի Հանրապետություն՝ Հադրութ քաղաքի զորամաս: Կորոնավիրուսի պայմաններում ծառայության սկզբնական շրջանը անցել է Մարտունի-2 զորամասում: Օգոստոսի 15-ին տեղափոխվել է Հադրութ: Երդման արարողության ժամանակ սպան նկատելով շարքում Սերյոժայի բարձրահասակ լինելը՝ նշանակեց դիպուկահար: Երբ սկսվեց պատերազմը, Հադրութում 3 օր շարունակ եղել են շրջափակման մեջ: Շրջափակումից դուրս գալով մարտերը շարունակել են Մարտունու դիրքերում, ապա` տեղափոխվել Ասկերան: Նոյեմբերի 4-ին եղել է վերջին զանգը, խոսել է բոլոր հարազատների հետ: Նոյեմբերի 7-ին վիրավորվել է Շուշիի Քարին տակ կոչվող հատվածում, վիրավորվել է 2 ոտքից և լրացրել հավերժի ճամփորդների ցանկը: