ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սմբատ Բաղդասարյան

Սմբատ Բաղդասարյան

Հավերժի ճամփորդները՝ Սմբատ Բաղդասարյան

Սմբատ Բաղդասարյան

Սմբատ Միքայելի Բաղդասարյան

( 14.08.1991 – 21.10.2020 )

Սմբատ Միքայելի Բաղդասարյան, կամավոր (1991 թ. օգոստոսի 14, Քանաքեռ ՀԷԿ, – 2020 թ. հոկտեմբերի 21, Հադրութ ):

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «կիրառական մեխանիկա» բաժինը: 2014-2016 թթ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել մագիստրոսի աստիճան: Նույնիսկ կենցաղային հարցերին տալիս էր իր գրագետ լուծումները: Ծառայել է Գորիսի զորամասում, եղել է կապի մասնագետ: Երբ սկսվեց պատերազմը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին  Սմբատն իր տեղը չէր գտնում, առաջին իսկ օրը կամավորագրվել և սպասում էր իր հերթին: Սմբատը նույնիսկ ընտանիքում առանձնանում էր պատվախնդրությամբ, անձնվիրությամբ:  Հոկտեմբերի 19-ից մասնակցել է Կարմիր Շուկայի շրջանում ընթացող թեժ մարտերին: Հոկտեմբերի 20 լույս 21-ի գիշերը ավիահարվածների տակ մինչև վերջին փամփուշտը Սմբատենց ջոկատը հերոսաբար կռվել է մինչ լուսաբաց, թշնամու գնդակից Սմբատը հերոսաբար զոհվել է: Դին գտել են նոյեմբերի 24-ին Հադրութից, հուղարկավորել են նոյեմբերի 25-ին:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ