Վարդան Ալբերտի Կոնջորյան ( 2001թ․ հուլիս 10, Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան – 2020թ․ հոկտեմբեր 12, Ֆիզուլի )
2007-2016թթ․ սովորել է Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 2014-2017թթ․ եղել է ՀՅԴ պատանեկան միության Չարենցավանի «Նեմեսիս» խմբի անդամ։ 2014-2015թթ․ մասնակցել է Համահայաստանյան պատանեկան բանակումներին։ 2016թ․ ընդունվել է Չարենցավանի պետական քոլեջի հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժինը։
2020թ․ զորակոչվել է բանակ։ Ծառայել է Հոկտեմբերյանի տանկային գումարտակում, ապա Վարանդայում։ Անմահացել է հոկտեմբերի 12-ին Իլիանդյաղ կոչվող բարձունքում։ Ամփոփված է Չարենցավանի զինվորական պանթեոնում։
2021թ․ Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով, ապա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նույն թվականին Չարենցավանի թիվ 2 դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է նրա անունով, դպրոցի հարևանությամբ հիմնվել է նաև «Վարդանի պուրակը»։
Անկատար երազանքն էր` շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում։