ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վյաչեսլավ Բադալյան

Վյաչեսլավ Բադալյան

Հավերժի ճամփորդները՝ Վյաչեսլավ Բադալյան

Վյաչեսլավ Բադալյան

Վյաչեսլավ Սամվելի Բադալյան

( 27.05.1998 – 30.09.2020 )

Վյաչեսլավ (Սլավա) Սամվելի Բադալյան (1998 թ. մայիսի 27, Արարատի մարզ, գ․ Նոյակերտ – 2020 թ․ սեպտեմբերի 30, Հադրութ)

Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Անվճար հիմունքներով ընդունվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Որպես լրագրող աշխատել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում, թղթակցել «Առավոտ» օրաթերթին, աշխատել «Հրապարակ» օրաթերթում, «Արարատ» հեռուստաընկերությունում: Սիրում էր, երբ իրեն «Սլավա» էին դիմում: Բակալավրիատն ավարտելուց հետո անվճար հիմունքներով ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա,  զորակոչվել բանակ և ծառայել Հադրութում։ Պատերազմի ժամանակ խոցել է 3 տանկ։ Վերջին տանկը խոցելիս, իր կյանքը զոհելով, փրկել է իր մոտ 15 զինակից ընկերների կյանք։ Սեպտեմբերի 30-ին Սլավա Բադալյանն անմահացավ: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Սլավա Բադալյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալ։ 2021 թ․ մայիսի 5-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվել է լրագրող ազատամարտիկների անվան լսարան` ի պատիվ Սլավայի և ֆակուլտետի` Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված մյուս ուսանողների։ 2021 թ․ սեպտեմբերի 21-ից Նոյակերտի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության դասասենյակը կրում է Սլավա Բադալյանի անունը։ Անավարտ երազանքն էր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մագիստրոսական կրթությանը զուգահեռ ընդունվել Հայաստանի դիվանագիտական դպրոց, մեծ ցանկություն ուներ հետագայում դասախոսել համալսարանում, աշխատել  լուրերի մեկնաբան: 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ