ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Տիգրան Բադալյան

Տիգրան Բադալյան

Հավերժի ճամփորդները՝ Տիգրան Բադալյան

Տիգրան Բադալյան

Տիգրան Դավթի Բադալյան

( 11.01.2001 – 07.11.2020 )

Տիգրան Դավթի Բադալյան, հաշվարկի հրամանատար (2001թ. հունվարի 11, Երևան – 2020 թ. նոյեմբերի 7, Մարտունի)

Հաճախել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: 2017 թ․ ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Երազում էր կրթությունը շարունակել արտասահմանում և վերադառնալ հայրենիք: 2019 թ․ զորակոչվել է բանակ՝ Արցախի Հանրապետության 3-րդ պաշտպանական շրջան, ծառայել է նույն զորամասի հակատանկային մարտկոցում` որպես հաշվարկի հրամանատար: Պատերազմի ժամանակ տարբեր հատվածներում կատարել է մարտական գործողություններ, ոչնչացրել թշնամու զրահատեխնիկա: Զոհվել է 2020 թ. նոյեմբերի 7-ին ԱՀ Մարտունիում: Պարգևատրվել է  «Մարտական ծառայություն» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ