Հավերժի ճամփորդները՝ Տիգրան Ղարիբյան
Տիգրան Համբարձումի Ղարիբյան
( 15.09.2000 – 30.09.2020 )
Տիգրան Համբարձումի Ղարիբյան (2000 թ․ սեպտեմբերի 15, Գեղարքունիքի մարզ, գ․ Գագարին – 2020 թ․ սեպտեմբերի 30, Ջաբրայիլ)
Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 2015 թ. ընդունվել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ՝ ընտրելով ճարտարապետ-դիզայների մասնագիտությունը։ Երազանքն էր՝ բանակից վերադառնալուց հետո դառնալ ճարտարապետ։ Մինչ դպրոցն ավարտելը 3 տարի հաճախել է Գեղարվեստի դպրոց և ունեցել բարձր առաջադիմություն։ 2019 թ․ հունվարին Տիգրանը զորակոչվեց Հայոց բանակ։ 6 ամիս ծառայելով Արմավիրի զորամասում ստացավ ՀՄՄ-ի 3-րդ կարգի կոչում, ապա տեղափոխվեց Խնձորեսկի զորամաս։ Կատակասեր, կենսուրախ, բարի, ընկերասեր Տիգրանը սիրում էր անակնկալներ: Սեպտեմբերի 27-ին, երբ նրան տեղափոխել են Ջրական/Ջաբրայիլ/, կատակել է նույնիսկ տագնապի ազդանշանի ժամանակ։ Սեպտեմբերի 30-ի առավոտյան Տիգրանը իր 3 ընկերների հետ բռնել է հավերժի ուղին։ Զոհվել են ԱԹՍ-ի հարվածից։