Տոմսեր
Թանգարանն առաջարկում է մուտքի տոմսեր և շրջայց` բացատրությամբ: Մուտքի տոմսերը կարելի է ձեռք բերել թանգարանի դրամարկղից ինչպես նաև նախապես` գնելով էլեկտրոնային տոմս թանգարանի պաշտոնական կայքից: Թանգարանի կայքից առցանց կարող եք գնել և մուտքի տոմս, և շրջայց բացատրությամբ: Գնված տոմսերը չեն վերադարձվում:
- Մուտքի տոմսի արժեքը՝ 2000 դրամ
- ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար` 1000 դրամ
- Ուսանողների համար` 500 դրամ
- Աշակերտների համար` 300 դրամ
- Հայերեն բացատրությամբ շրջայցի արժեքը՝ 3000 դրամ
- Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն շրջայցի արժեքը` 5000 դրամ
*անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է (կենսաթոշակառու, փախստական, ուսանող)
Շրջայց բացատրությամբ և խմբակային այցեր
Բացատրությամբ շրջայցի տոմս կարելի է գնել թանգարանի դրամարկղից այցելության օրը: Բացատրությամբ շրջայցերը անցկացվում են Հայաստանի պատմության թանգարանի էքսկուրսիոն աշխատանքների կազմակերպման բաժնի կողմից բոլոր աշխատանքային օրերին: Առաջարկվում են բացատրությամբ շրջայցեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն լեզուներով:
Բացատրությունն ընդգրկում է թանգարանի ամբողջ ցուցադրությունը, որը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից` 1.8 միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը: Շրջայցը սկսվում է ճիշտ նշանակված ժամին:
Բացատրությամբ շրջայց կարելի է նախապես ամրագրել հետևյալ տարբերակներով.
- էլեկտրոնային նամակով` booking@historymuseum.am
- հեռախոսահամարով` +374 (55) 52 06 91
Խմբակային այցերի դեպքում մեկ խմբում այցելուների առավելագույն քանակը չպետք է գերազանցի 25-ը, բացառությամբ դպրոցական տարիքի երեխաների խմբերի:
Տոմսերի առցանց գնում
- Թանգարանի պաշտոնական կայքից առցանց կարող եք գնել տոմս և բացատրությամբ տոմս:
- Տոմսի առցանց գնման պրոցեսի ավարտից հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք էլեկտրոնային տոմս:
- Էլեկտրոնային տոմսը կարող եք ներկայացնել թանգարան թե տպագիր, թե էլեկտրոնային տարբերակով:
- Տոմսերի առավելագույն քանակը մեկ առցանց գնման դեպքում չպետք է գերազանցի 25-ը:
- Խմբային այցի դեպքում էլեկտրոնային տոմսեր գնելիս չի պահանջվում նշել բոլոր այցելուների անունները, բոլոր էլեկտրոնային տոմսերը կլինեն գնումը կատարողի անունով և պիտի օգտագործվեն նույն օրը:
- Գնված տոմսը (բացառությամբ բացատրությամբ տոմսի) 180 օրվա ընթացքում` սկսած գնման պահից, թանգարան մեկանգամյա մուտքի հնարավորություն է տալիս:
- Տոմսը թույլ է տալիս մուտք գործել թանգարանի բոլոր սրահներ:
- Հնարավոր չէ կատարել անվճար այցելության արտոնությամբ տոմսերի առցանց գնում. անվճար տոմսեր կարող եք ձեռք բերել դրամարկղից` ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը (անվճար այցելության արտոնությամբ տոմսերի մասին տեղեկություն կարդացեք ստորև):
- Բացատրությամբ շրջայցի առցանց գնումը հնարավոր է միայն առաջարկված ժամերին:
- Շրջայցը սկսվում է ճիշտ նշանակված ժամին:
- Հանդիպման վայրն է թանգարանի գլխավոր մուտքը:
- Նշանակված ժամից ուշանալու դեպքում այցելուն կարող է կորցնել բացատրությամբ շրջայցին մասնակցելու հնարավորությունը, բայց կարող է մուտք գործել թանգարան:
- Առցանց գնված տոմսերը չեն վերադարձվում:
Անվճար արտոնությամբ տոմսեր
Անվճար այցելության արտոնությունից օգտվում են (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)`
- Թանգարանների միջազգային խորհրդի անդամները (ԻԿՕՄ), թանգարանների աշխատողները, երկկողմանի ծնողազուրկ երեխաները, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները (Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ պետությունների), Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, հաշմանդամները` 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամները` 2-րդ և 3-րդ խմբերի (առանց ուղեկցողի), աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուները, բազմազավակ ընտանիքների երեխաները, ժամկետային զինծառայողները, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների դպրոցական տարիքի երեխաները (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողները` աշխատանքային պարտականությունները կատարելիս, նախադպրոցական տարիքի երեխաները աշխատանքային բոլոր օրերին,
- Պետական պաշտոնական պատվիրակությունները,
- ՀՀ քաղաքացիները յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը (բացառությամբ` մայիս և սեպտեմբեր ամիսների),
- Դպրոցական խմբեր ուղեկցող դասվարը աշխատանքային բոլոր օրերին: