Հարգելի հետևորդներ,
Մայիսի 27-ին ժամը՝ 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Արմինե Ջոհաննես․ Հայաստանի անկախացման ակնթարթները» խորագրով ուշագրավ ցուցահանդեսը, որի շրջանակներում թանգարանի ցուցանմուշներից մի խորհրդանշական ընտրանի կհամադրվի սփյուռքահայ լուսանկարիչ Արմինե Ջոհաննեսի կողմից արված հարյուրից ավելի լուսանկարների հետ։ Դրանք լուսանկարչի կողմից արվել են 1980-ական թթ․ վերջին և 1990-ական թթ․ առաջին կեսին Հայաստանի տարբեր շրջաններում և Լեռնային Ղարաբաղում։
Լուսանկարների հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում և անկախացման տարիներին տեղի ունեցող իրադարձությունների և առօրյա կյանքի յուրատեսակ ու կարևոր մի պատկերապատում է։
Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի անկախության հռչակման 35-ամյակին և կազմակերպվում է թանգարանի ու լուսանկարչի համագործակցությամբ։
Մուտքն ազատ է։
