2022 թվականին Լուվրի թանգարանում ստեղծվել է Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժինը։ Բաժնի ցուցասրահները կբացվեն 2028 թվականին՝ թանգարանի հենց սրտում՝ «Դենոն» թևում, որտեղ ցուցադրված է Մոնա Լիզան։ Նոր բաժինը սերտորեն կապված կլինի Հունահռոմեական արվեստի, Իսլամական արվեստի, ինչպես նաև Արևմտյան արվեստի բաժինների հետ։ Այն Լուվրի ցուցասրահներում անհրաժեշտ «կապող օղակ» կդառնա Արևելքի և Արևմուտքի միջև։
Այս պատմական նախագծում Հայաստանը շատ կարևոր տեղ կունենա։ Հայաստանի պատմության թանգարանում գործող «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունն այդ համագործակցության նշանակալի փուլ է։
ԱՊՐԻԼԻ 16-ին՝ ժամը 16։00-ին, «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հաջորդ միջազգային բանախոսությունը՝ Լուվրից հրավիրված գործընկերոջ մասնակցությամբ։
Թեմա՝ «ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ ԲԱԺԻՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»
Բանախոս՝ Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժնի տնօրեն ՄԱՔՍԻՄԻԼԻԵՆ ԴՅՈՒՐԱՆ
Բանախոսության լեզուն՝ անգլերեն