Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Իշխանական հանդերձանքը հայկական միջնադարյան արվեստում» թեմայով:
Բանախոսությամբ հանդես կգա արվեստաբան Ինգա Դուդուկչյանը՝ մշակութային փոխազդեցությունների խնդրի ներքո ներկայացնելով իշխանական հանդերձանքի տարրերը և դրսևորումները հայկական միջնադարյան արվեստում: