Մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակներում սիրով հրավիրում ենք բոլորին Հայաստանի պատմության թանգարան։ Երկարատև դադարից հետո կվերաբացվի թանգարանի մշտական ցուցադրության «Գոյապայքար և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» խորագրով հատվածը։
20-րդ դարի առաջին երկու տասնամյակը ներկայացնող մշտական ցուցադրության վերաբացվող սրահներում կցուցադրվեն շուրջ 200 բնօրինակ թանգարանային նմուշներ՝ հասարակական ու քաղաքական գործիչների լուսանկարներ, փաստաթղթեր, կնիքներ, Հայոց ցեղասպանությանը, Մայիսյան հերոսամարտերին վերաբերող վկայություններ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշներ։
Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական ու քաղաքական գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Հովհաննես Քաջազնունու և այլոց մասունքային նշանակության իրերը։
