Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին` ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Թանգարանային գործը Հայաստանում․ իրողություններ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկումը։
Մասնագետները կխոսեն թանգարանային ոլորտի ներկա իրավիճակի, զարգացման միտումների և առկա մարտահրավերների մասին։ Առանձնակի ուշադրություն կդարձվի «թանգարանագիտություն» մասնագիտությանը, ոլորտում մասնագիտական կրթության կարևորությանը, դրա նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու զարգացման հնարավորություններին։
Բանախոսներ`
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ,
Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՕՐԲԵԼՅԱՆ,
Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տնօրեն, Թանգարանի աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ։
Պանելային քննարկումը կվարի Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։
Մուտքն ազատ է: