Այսօր՝ 18․08․2020 թ․ Հայաստանի պատմության թանգարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, թանգարանի անձնակազմին ներկայացրեց մրցույթի արդյունքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն նշանակված Դավիթ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին իր գործունեության համար և շնորհավորեց նորանշանակ տնօրենին։ Ընթացիկ գործունեության հետ կապված նախարարի հարցին Գրիգոր Գրիգորյանը ներկայացրեց, որ բավականին աշխատանքներ են տարվել և ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։ Խոսքով հանդես եկավ նաև Դավիթ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար, և հույս հայտնեց, որ միասին աշխատակազմի հետ թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։ Հանդիպմանը ներկա որոշ աշխատակիցներ իրենց շնորհակալությունը հայտնեցին և գոհունակության խոսք հղեցին Գրիգոր Գրիգորյանին և շնորհավորեցին նորանշանակ տնօրենին։