Ամանորին ընդառաջ շարունակվում են բացառիկ ցուցադրության հատուկ շրջայցները
Դեկտեմբերի 24-ին` ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում գործող «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրությունը կարող եք դիտել քանդակագործ Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ։
Մասնակցությունը` ցուցադրության տոմսով։
 Մասնակիցների քանակը սահմանափակ է. խնդրում ենք նախապես գրանցվել` զանգահարելով 055 52 06 91։
«Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը ներկայացնում է համաքրիստոնեական մշակութային ժառանգության գլուխգործոցներ։ Առաջին անգամ Հայաստանում կարող եք տեսնել ցուցանմուշներ Լուվրից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանի հետ։
🎟️ Տոմսերը հասանելի են նաև առցանց՝ կից հղումով.
🔗https://museumsarmenia.am/am/events/145