Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայ մամուլի օրվան ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հանդիպում-զրույց՝ «Պատմության արդիականացումը և մեդիան» թեմայով։
Հանդիպումը կվարեն Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը և «Արմենիա» հեռուստաընկերության օմբուցման, մեդիամասնագետ Գնել Նալբանդյանը: Հանդիպման ընթացքում կխոսվի հայ մամուլի սկզբնավորման, աստիճանական զարգացման և արդի տեղեկատվական տեխնոլոգիաների մարտահրավերների մասին։

Մուտքն ազատ է: