Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Հայաստանի պատմության թանգարանում նշանավորվեց «ՀՈՒՇԱՐՁԱՆ–ՀԱՄԱՅՆՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» խորագրով պանելային քննարկմամբ, որի բանախոսներն էին ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Պանելային քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը։
Բանախոսներն անդրադարձան 2025թ. Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում պատահաբար հայտնաբերված քառանկյուն կոթողին և պեղումներին, վերջին տարիներին Հայաստանում համայնքների առավել ակտիվ ներգրավմանը` մշակութային արժեքների պահպանման և հանրությանը ներկայացնելու գործընթացներում, տարբեր հուշարձանների պահպանության խնդիրներին և Կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին, բաց հուշարձանների և խոնարհված եկեղեցիների ու խաչքարերի պահպանության առանձնահատկություններին և միջազգային փորձի կիրառմանը։
Պանելային քննարկման ավարտին ներկաներն իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու հնարավորություն ունեցան։
___
Հանրապետության հրապարակ 4
055 520691